31-րդ ամառային Օլիմպիական խաղերը մոտենում են ավարտին։ Մրցումային վերջին օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից ասպարեզ դուրս կգան ազատ ոճային երկու ըմբիշներ՝ Դեյվիդ Սաֆարյանը (65 կգ) և Գեորգի Կետոևը։
Սաֆարյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում իտալացի Ֆրանկ Մարկեսն է։
Կետոևը (97 կգ) ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա առաջին մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն է։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՀԱՕԿ լրատվության բաժին