Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Սարի թաղի 23-րդ փողոցում՝ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում՝ 400 քմ, Արարատի մարզի Նարեկ գյուղի վարչական տարածքի սարերում` «Խաչաղբյուր» կոչվող տարածքում՝ 10 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի Հանցմանի թաղամասում ՝ մոտ 400 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 2000 քմ, Արզնի գյուղի անտառային տնտեսության տարածքում՝ մոտ 5 հա, Կոտայք գյուղի թիվ 11 փողոցի վերջնամասում՝ 530 հակ անասնակեր, Բյուրեղավան քաղաքի թիվ 34 շենքի մոտակայքում՝ 1300 քմ, Աբովյան քաղաքում՝ «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի մոտակայքում՝ 1 հա, Աշտարակ-Օշական ճանապարհի 2 կմ-ում` 800 քմ, Վայոց Ձորի մարզի Վանաձոր քաղաքի նախկին նավթի բազայի տարածքում՝ 500 քմ, Վերնաշեն գյուղում` մոտ 600 ք.մ խոտածածկույթ, և ջերմահարվել 3 պտղատու ծառ, Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտակայքում՝ 15 հա, Տավուշի մարզի ասֆալտ գործարանի մոտակայքում՝ 7 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ