Ազատ ոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալիր համար պայքարում չգերազանցեց մրցակցին:
Գերծանր քաշային Բերիանիձեն բրոնզե մեդալի համար պայքարում ուժերն էր չափում Բելառուսը ներկայացնող Իբրահիմ Սայիդովի հետ: Գոտեմարտն ավարտվեց 2։2, քանի որ բելառուս մարզիկի հնարքը տեխնիկապես ավելի բարձր էր, հաղթանակը տրվեց նրան, իսկ Բերիանիձեն գրավեց 5-րդ տեղը:
Բերիանիձեն պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից։ Վերջինիս մրցակիցը չինացի Ժիվայի Դենգն էր։ Գոտեմարտն ավարտվեց 2։2 հաշվով, և քանի որ վերջին միավորը վաստակել էր Հայաստանը ներկայացնող ըմբիշը, հենց նա էլ հաղթեց: Երկրորդ գոտեմարտում Բերիանիձեն մրցում էր հունգարացի Դանիել Լիգետիի հետ։ Այդ գոտեմարտում նա հաղթեց հունգարացի մրցակցին` 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում ազատ ոճային ըմբիշը մրցում էր թուրք Թահա Ակգյուլի հետ, սակայն 8։1 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՀԱՕԿ լրատվության բաժին