Օգոստոսի 20-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, ջրի մեջ նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նռնակը գտնվում է «Ռաֆիկ Սարիբեկյանի հիշատակի աղբյուրի» մոտակա առվի մեջ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ N զորամասի օպերատիվ խումբն առվից դուրս է բերել «Ֆ-1» տեսակի նռնակը:
ՀՀ ԱԻՆ