Փաստաբան Հարություն Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակը:
«Արամ Մանուկյանը ոտքի ոսկորի վնասվածք ունի, ամրակապեր են դրել, որ չտեղաշարժվի: Բայց ի տարբերություն Պավլիկ Մանուկյանի, որի ոսկորն ամբողջությամբ է փշրված, Արամ Մանուկյանի ոսկորի հիմնական մասը կա, համադրել են մնացածները»,-ասաց նա:
Հարություն Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ ի տարբերություն հոր՝ Արամ Մանուկյանը կարողանում է ջարդված ոտքը դնել գետնին, սակայն դեռ չի քայլում. «Ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում մենք սկսելու ենք քայլել: Համենայն դեպս, երեքշաբթի օրը, երբ Արամին կբերեն դատարան, ես ենթադրում եմ, հաստատ չեմ ուզում ասել, որ հնարավոր է նույնիսկ անվասայլակով, բայց հնարավոր է նաեւ պատգարակով. պետք է բժիշկները որոշեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև