ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Շնորհիվ Ձեր անսպառ եռանդի, ռեժիսորական յուրահատուկ զգացողության եւ կազմակերպչական մեծ ունակությունների` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որին Դուք նվիրվածությամբ ծառայում եք երկար տարիներ, նրա խաղացանկն ու ինքնատիպ հեղինակային ձեռագրով աչքի ընկնող բեմադրությունները վայելում են հասարակության խորին հարգանքը:
Ձեզ գնահատում են ոչ միայն որպես ռեժիսորի ու հմուտ կազմակերպչի, այլեւ մանկավարժի, ով իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ դերասաններին` օգնելով նրանց բացահայտելու իրենց ներուժը»:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ եւ ամենայն բարիք:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն