Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպացի երիտասարդները Հայաստանում փնտրում են հակամարտությունների լուծման ուղիներ

Օգոստոս 20,2016 13:27

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ, օգոստոսի 15-ից Երևանում մեկնարկել է «Հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» միջազգային երիտասարդական ծրագիրը։ Ծրագրին մասնակցում է ավելի քան 40 երիտասարդ 12 երկրից (Հայաստան, Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Իսպանիա, Ավստրիա, Ուկրաինա, Ռուսաստան, Սլովակիա, Ռումինիա, Սերբիա, Բելառուս)։

Միջազգային ծրագրի նպատակն է միավորել նախկին կամ ներկա կոնֆլիկտային գոտիներում ապրող երիտասարդների, որոնք մտահոգված են աշխարհում մարդասիրական աղետների վերացմամբ, շրջակա միջավայրի պահպանությամբ, և սևեռել նրանց ուշադրությունը  իրենց համայնքներում միջազգային կոնֆլիկտների մասին իրազեկվածության բարձրացման վրա։ Ուսուցողական այցը եվրոպական տարբեր երկրներից ժամանած երիտասարդների համար նաև լավ հարթակ է՝ իրենց երկրում կոնֆլիկտի առաջացման և դրա հաղթահարման պատմությունը ներկայացնելու համար:

Ծրագրի առաջին երկու օրը մասնակիցներին ներկայացվեցին դասընթացի հիմնական նպատակները, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման և հակամարտությունների բացասական ազդեցության արդյունավետ չեզոքացման գործում երիտասարդների ներգրավվման կարևորությունը: Մասնակիցների ակտիվ ներգրավմամբ տեղի ունեցան մի շարք կառուցողական քննարկումներ` ճգնաժամային իրավիճակներում ելքեր փնտրելու և պատերազմական աղետների հետևանքների արագ վերացման ուղիների մասին:

evropaci usanoghner

Միջազգային դասընթացի մասնակիցներն այցելեցին Հայաստանի երիտասարդության մայրաքաղաք Գյումրի, որտեղ հանդիպեցին տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ծանոթացան նրանց գործունեությանը քաղաքացիական հասարակության ձևավորման և մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանության գործում: Հաջորդ օրը ուսուցողական այցը շարունակվեց Արարատի մարզում՝ Երասխ այցելությամբ: Տեղական իշխանությունների և տեղի երիտասարդական ակումբի ներկայացուցիչները ծրագրի մասնակիցներին ծանոթացրեցին գյուղում դեռևս առկա պատերազմի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված արդեն ծավալված գործունեությանը:

Քննարկումների ժամանակ մասնակիցներին ներկայացվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչը հնարավորություն տվեց առավել հավաստի տեղեկատվություն ստանալ փորձագետի շնորհիվ: Եվրոպացի երիտասարդներն այցելեցին Ցեղասպանության թանգարան, Գառնու տաճար, Սևանա լիճ, վայելեցին Հայաստանի հրաշալի բնության ներկայությունը, ինչպես նաև  հնարավորություն ունեցան զգալ երևանյան ակտիվ և գունագեղ երեկոների շունչը: Այսօր ծրագրի վերջին օրն է՝ նախատեսված է հանդիպում բնապահպանական ՀԿ-երի ներկայացուցիչների հետ, որտեղ կմշակվեն հետագա համատեղ գործակցության ծրագրեր:

Ծրագիրն իրականացվում ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Երիտասարդական ակումբների դաշնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031