Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ԱԺ կայքը պարզաբանում է տվել Բակո Սահակյանի հարցազրույցի թարգմանության վերաբերյալ. «ՀԺ»

Օգոստոս 20,2016 11:07

Ֆրանսիայի Ազգային ժողովի թերթը պարզաբանում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցում «հայեր եւ ղարաբաղցիներ» բառերն օգտագործելու եւ թյուրիմացությունների տեղիք տալու համար: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ղարաբաղցիներ եւ հայեր արտահայտության հետ կապված մենք դիմել ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի ներկայացուցիչներին: Ներողություն են խնդրել եւ նշել, որ իրենց լեզվին եւ մտածելակերպին համապատասխան են թարգմանել այդպես, այլ ոչ թե ինչ-որ նպատակներից դրդված: Բացատրել են, որ ֆրանսիական լեզվի համար այդպես է ճիշտ: Խնդիրը նրանում է, որ ֆրանսերեն լեզուն ազգն ու պետութունը չի տարանջատում: Հետեւաբար, երբ որ նրանք գրել են ղարաբաղցիներ եւ հայեր, դրանով փորձ է արվել ցույց տալ, որ Արցախը անկախ պետություն է: Իրենք չեն հասկանում այդ նրբությունը, որ արցախցիները հայեր են»,- հայտարարեց Բաբայանը:

Սյուզաննա Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտո says:

    Խեղճ ֆրանսերեն… ինչ եք փրփուրներից կախվել… Դավիթ Բաբայան, եթե մեղքը գցում ես ֆրանսերենի վրա, դե էդ նույն միտքը հայերենով ասա ու այնպես, որ հայերենով մտածող մարդու համար հասկանալի լինի քո եւ շեֆիդ ասելիքը: Կարող ես նաեւ ձեզ երեւի ավելի մոտիկ ռուսերենով էլ արտահայտվել, տեսնենք ինչպես ես ասելու, թե՞ ռուսերենն էլ է «աղքատ» ֆրանսերենի պես: Դե ասա, հայերեն ասա, թե ինչ ես ասել, կամ էդ հրամցրածդ ֆրանսերեն տեքստը դու կամ որեւէ մեկը թարգմանեք ձեր ուզածով, հլը տեսնենք ինչ ա ստացվում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031