Հավանաբար, իշխանության հենց ներսում են դժգոհություններ հասունացել՝ ինչի՞ պետք է Պողոսը պետական բյուջեի վրա նստի, տնտեսական մութ գործարքների հաշվին ահռելի գումարներ աշխատի, իր պաշտոնն ու կարգավիճակն օգտագործի անաշխատ եկամուտներ ստանալու համար, իսկ ես՝ ոչ, ասում են կերակրատաշտից դուրս մնացած ՀՀԿ-ականները։ Եվ վերջին խումբն ինտենսիվ գործ է տալիս առաջինի վրա, պահանջում նախագահից՝ պատժել, պայքարել, տարանջատել բիզնեսն ու պետական ծառայությունը, ստիպել, որ չափն անցած չինովնիկները զսպեն իրենց ախորժակը։
Բացի այդ, առջեւում ընտրություններ են, եւ կոռուպցիայից զզված ու իշխանական բեսպրեդելից հոգնած ժողովրդի գործոնն էլ պետք է հաշվի առնել։ Եթե որոշակի քայլեր մինչեւ 2017-ի գարուն իշխանությունը չձեռնարկի, ՀՀԿ-ն ինչքան էլ ջանք թափի, խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու։ Այս բոլոր գործոններն ստիպում են, որ հենց իշխանության ներսում սկսեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլեր անել։ Եվ պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի համապատասխանությունն ստուգելու նախագիծը պետք է այս կոնտեքստում դիտարկել։
Արմինե Օհանյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում