Ռուսաստանի կանանց ըմբշամարտի օլիմպիական հավաքականի անդամ Իննա Տրաժուկովան բողոքով դիմել է Спорт-Экспресс-ին՝ ՌԴ սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլուն մեղադրելով իրեն ծեծի ենթարկելու մեջ:
«Բրոնզի համար գոտեմարտում ես պարտվեցի: Մրցակցության ավարտից հետո ոչ սթափ վիճակում ինձ դիմավորեց ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: Նա հետս կոպիտ խոսեց, վիրավորեց եւ մարդկանց ներկայությամբ երկու անգամ ապտակեց: Նա ինձ հրապարակավ նվաստացրել է: Ես ստրուկ չեմ, որ պարտվելու համար ինձ հետ այդպես վարվեն: Ռուսաստան վերադառնալով՝ դիմելու եմ դատախազություն եւ միջադեպի մասին պատմելու եմ Ռուսաստանի սպորտի նախարարին», – դժգոհել է մարզուհին:
Հիշեցնենք, որ Մամիաշվիլին մինչ այս միջադեպն էլ քննադատել էր նաեւ Նատալյա Վորոբյովային ու Վալերիա Կոբլովային՝ նրանց որակելով ոչնչություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ РИА Новости-ի