Ուկրաինացի 85 կգ քաշային ըմբիշ Ժան Բելենյուկը, որը Ռիո դե Ժանեյրոյում արժանացել է արծաթե մեդալի, հայտարարել է, թե իր երկրի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիաները պատրաստվում են բողոք ներկայացնել Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցավարության դեմ:
Անդրադառնալով եզրափակչում ռուսաստանցի Դավիթ Չակվետաձեից կրած պարտությանը՝ ուկրաինացին ասել է, թե մրցավարները մրցակցին մի փոքր օգնեցին, թեեւ դրանում իր մեղավորության բաժինն էլ կա, քանի որ թույլ տվեց նրան օգնել: Իսկ ահա Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտի մասին Բելենյուկը հաստատել է՝ հայ ըմբիշին պարտություն գրանցվեց մրցավարական բացահայտ կողմնակալությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ