Մի քանի օր է՝ համացանցում բավականին հետաքրքիր քննարկումների տեղիք է տվել ոստիկանության օպերատոր Արամ Պողոսյանի աշխատանքից ազատվելու տեղեկությունը: Հաշվի առնելով Արամի՝ ոստիկանության համակարգից հեռանալու ժամանակահատվածը՝ մարդկանց մի մասը ցնծության մեջ է՝ կարծելով, թե Խորենացու եւ Սարի թաղի դեպքերն են իրենց ազդեցությունը գործել:Արամ Պողոսյանն այսօր պատասխանեց մեր մի քանի հարցերին: Նա նշեց, որ ոստիկանության համակարգից դուրս է եկել անձնական խնդիրների պատճառով եւ շարունակում է հարգել իր գործընկերներին:
«Աշխատանքից դուրս եմ եկել ֆինանսական խնդիրների պատճառով: 114 հազար դրամ աշխատավարձս չէր բավարարում ընտանիքս պահելու համար: Հիմա մատուցող եմ աշխատում ռեստորաններից մեկում եւ չնայած սահմանված աշխատավարձ չկա, բայց կարծում եմ մի քանի անգամ բարձր կլինի»,- ասաց Արամ Պողոսյանը, ով 3-ամյա երեխա ունի:
Սյուզաննա Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում