Ռիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Մարտինո Նոբրեն երդվեց. «Բոլոր մրցավարների եւ պաշտոնական անձանց անունից խոստանում եմ, որ մենք մեր պարտականությունները այս օլիմպիական խաղերում կկատարենք լիակատար անկողմնակալությամբ, հարգելով ու պահպանելով կանոնները … իսկական մարզական ոգով»:
Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ եզրափակիչ գոտեմարտում ամբողջ աշխարհը տեսավ, որ այդ ամենը ձեւականություն է ու երդումը կոպեկ չարժի: Այդ գոտեմարտի մրցավարներն ամբողջ կազմով թքեցին օլիմպիական խաղերի գաղափարների ու սկզբունքների, Միջազգային օլիմպիական կոմիտեի վրա:
Եթե ՄՕԿ-ը արժանապատվություն ունի, ապա ոչ միայն պետք է դրանց բոլորին մրցավարական կոմիտեի հետ միասին ցմահ որակազրկի, այլեւ ոսկե մեդալը շնորհի իսկական հասցեատիրոջը՝ Միհրան Հարությունյանին: Եթե արդարություն չհաստատվի, ըմբշամարտը պետք է դուրս շպրտել օլիմպիական խաղերից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Արժանապատվությունը ո՞րն ա: Եթե մեր ֆեդերացիայի եւ մեր ԱՕԿ-ի կողից հետեւողական բողոք չլինի, ինչ ՄՕԿ-ի արժանապատվություն: Իրանք իրանցով ոչինչ չեն անի: Մենք պիտի պայքարենք: