Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Մեծ Բրիտանիայում ավելի ճանաչված է, քան դասական Վիլյամ Շեքսպիրը: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Ռոուլինգի @a€k Փոթերի մասին վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։
Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցանկերն աշխարհի տարբեր երկրներում։
Ռոուլինգի «Գարի Փոթերը եւ անիծյալ երեխան» պիեսը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 847,9 հազար տպաքանակով: Իսկ ընդհանրապես այդ գիրքը հեղինակին բերել է 8,76 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 10 մլն եվրո) շահույթ, եւ այն դեպքում. երբ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը» վաճառվել էր 127,7 հազար օրինակով:
Կարդացեք նաև
«Առավոտ»
19.08.2016
Դա վատ է…