Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա 3 օր է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Դավիթ Սանասարյանին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակել:
«Այսօր քիչ առաջ ազատ արձակվեց իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, ինչպես նաեւ մի քանի օր առաջ ազատ են արձակվել Արմեն Մարտիրոսյանը եւ մի քանի այլ քաղաքացիներ, շատ ուրախ եմ իրենց համար: Պահանջիս կեսն արդեն իրագործվել է. Դավիթ Սանասարյանը ազատության մեջ է, իսկ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների համար ես իմ պայքարն ավելի ուժեղ ձեւով կշարունակեմ Դավիթ Սանասարյանի հետ»,- հայտարարեց Շահեն Հարությունյանը:
Նա նշեց, որ չէր ցանկանում պարզապես տանը նստել եւ կոչեր անել եւ որեւէ քայլ չանել. «Ինքս համարում եմ հացադուլը ոչ այնքան ուժեղ պայքարի ձեւ, որովհետեւ հացադուլով մարդիկ թուլանում են, ավելի հեշտ կլինի ճնշել: Պետք է միշտ ուժեղ լինել, որ մենք ճնշենք, բայց ես գերադասեցի պայքարը տանը նստելուց: Ուրախ եմ, որ հավաքվել են քաղաքացիներ պայքարը շարունակելու համար: Եռօրյա հացադուլս պատրաստվում էի շարունակել, մինչ Դավիթին ազատեցին եւ կարելի է ասել, որ տուն գնալու ժամանակն է»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ