Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ազնվական ապստամբություն էր». Լեւոն Բարսեղյանը՝ «Սասնա ծռերի» մասին. (Տեսանյութ)

Օգոստոս 19,2016 21:15

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ազատության հրապարակում իր ելույթի ընթացքում խնդրեց ուշադրություն դարձնել թվերին՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին 1 միլիոն գրավի դիմաց են բաց թողել, իսկ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին՝ 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց: Նրա կանխատեսմամբ՝ հավանաբար, Հովսեփ Խուրշուդյանին ազատ կարձակեն 2 միլիոն դրամի դիմաց:

«Մարդն իր քաղաքական համոզմունքների, իր մոտեցումների, իր մտածած լուծումների համար չպիտի դատվի: Չպիտի քրեական հանցագործություն դիտարկվի՝ մարդու քաղաքական կամքի ինչ-ինչ դրսեւորումները: Սրանք անում են, կոչենք իրենց խղճի բանտարկյալներ: Բանտերում նրանց թիվը, դժբախտաբար, ավելացավ: Սա ռեժիմի դեմքն է ուղղակի, իրենք ցույց են տալիս, թե իրենք ուժեղ են, սրանով ուզում են ահաբեկել, սակայն հանրության մեջ եղող մարդիկ, հանրությունից չկտրվող մարդիկ, «Ֆեյսբուքը» լավ իմացող մարդիկ տեսնում են՝ վախեցող չկա: Ուսումնասիրում ենք, նայում ենք, հասկանում ենք, որ մարդիկ համակրում են ապստամբությունը»,- ասաց նա:

Լեւոն Բարսեղյանը «Սասնա ծռեր» խմբավորման արարքը նմանեցնում է ազնվական ապստամբության. «Դեմքերը բաց էր, պատանդ չէին պահում, որեւէ իշխանություն չէին ուզում, օդանավ ու փողեր չէին ուզում: Սա իսկապես ազնվական ապստամբություն էր՝ իր լավ ու վատ կողմերով: Եթե այս իշխանությունը գիտակցության չի գալիս, չի հասկանում, թե ինչ մարտահրավերների առաջ է կանգնած երկիրը եւ հասարակությունը, կամ ավելի վատ՝ եթե դիտավորություն ունի սրել այդ խնդիրները՝ էգուց մյուս օրը ազնվական ապստամբություն չի լինելու: Բոլորն էլ հասկանում են՝ ինչ է լինելու, նկարագրելու կարիք չկա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Այո, նրանք ազնվականորեն սպանեցին ոստիկանության աշխատակիցների։

  2. Նաիրի Ուրարտացի says:

    Եթե ժողովուրդը չի համակրում իշխանությանը, էլ չեմ ասում ՝ատում է, ապա
    նման իշխանությունը պիտի զիջի: Ամոթ չէ, որովհետև զիջում է ընդամենը իր ժողովրդին, որը
    իրական իշխանության կրողն է: Այլապես բախումն անխուսափելի է, որը կհանգեցնի
    երկրի թուլացմանը: Պարզից էլ պարզ է, որ թե գործող, թե եկող իշխանության գերագույն
    նպատակը երկրի զարգացումն ու հզորացումն է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031