Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբատ Բարսեղյանի կալանքի մասին որոշումն էլ մնաց անփոփոխ

Օգոստոս 19,2016 19:22

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց նաեւ «Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը չեղարկելու և այն գրավով փոխելու բողոքը։
Սմբատ Բարսեղյանի պաշտպան՝ փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը, դատարանի որոշումը համարում է անհիմն.

«Ստանդարտ ձեւակերպումները նույնն են, հիմնավորումներ չկային, քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի թվարկված հավանական գործողությունները՝ կխուսափի, կխոչընդոտի, այլ անօրինական ազդեցություններ կգործադրի այլ անձանց վրա, նույն ստանդարտ ձեւակերպումներն էին նշված, որեւէ ձեւով, տեղեկությունով կամ փաստով չհիմնավորվեց: Որոշումը կստանանք, կտեսնենք՝ ինչ է դրված հիմքում, բայց ամեն դեպքում, որոշումը օրինական հիմնավորված չէ, ինչի համար վճռաբեկ բողոք կբերենք»:

Սմբատ Բարսեղյանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին, մեր հարցին՝ ինչու, փաստաբանը պատասխանեց՝ պարզապես չի ցանկացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031