Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը` Արմեն Մարտիրոսյանին. «Մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին»

Օգոստոս 19,2016 19:12

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

Բազմահազարանոց՝ եւ միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած եւ այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի:

Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց եւ մինչեւ վերջ: Ու որեւէ մեկը չմտածի, թե իր որեւէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից:

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի եւ գնահատականները պետք է լինեն համարժեք:

Հ.Գ. Ասել եմ, ու էլի կասեմ՝ քաղաքականությունը հասկացողների եւ ոչ թե չհասկացողների զբաղմունք է: Նաեւ՝ մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Նաեւ՝ վերահաստատում եմ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախկինում արած բոլոր հայտարարություններս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Նրա վառ ընդատակյա կյանքը «КРОТ» սկսվեց 2008 թ. մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով Փաշինյանը անցնում է ընդհատակ։ 2009 թ. հուլիսի 1–ին, 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո, խորհրդակցելով կնոջ ու ԱԱԾ-ի մի աշխաակցի հետ,«ինչպես դառնալ պատգամավոր» ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում է։2010 թ. հունվարի 19.-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման(իբր թե) որպիսի ժողովրդի աչքին «թոզ փչեն»
    Հետագայում ակտիվ համագործակցելով ԱԱԾ-ը աշխատակիցների հետ Նիկոլի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, բերդում ազնիվ պիոներական ծառայություն մատուցելուց դիմաց, որին օգնում է որպես միջնորդ իր կինը:2011 թ. Մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ է արձակվում։ 2012 թ.-ի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով որը, նույն դավաճան Հակոբի որդու գործի շարունակողն է:Իսկ ում հայտնի չէ Լեվոն Տ.Պ.-ի համագործակցությունը ԱԱԾ-ն հետ:Լ.Տ.Պ-ը մինչեվ հիմա հավատարիմ է թե Ռոբին թե Սերժին իսկ Նիկոլն «Կառավարության» եվ «Ժողովրդի» մեջի ԿՌՈՏՆ է:
    Նա կարող է ՀՀ դատախազին դատի տալ,նույնիսկ ՀՀ նախագահից բացի դեռ չի ծնվել մեկը որ Գասպարյան Վովայի հետ նման վարքով խոսեն, իսկ Նիկոլը կարող է, առյուծի սիրտ ուտելուց հետո Սերժը նիկոլի բերանը սրբում է գովեստներով:
    -Ապրես Նիկոլ ջան այսպես շարունակի, բայց չմոռանաս պապային:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031