Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմ դը Վաալ. Հայաստանն ապրում է ամենալուրջ քաղաքական ճգնաժամը վերջին ութ տարվա ընթացքում. «Ազատություն» ռադիոկայան

Օգոստոս 19,2016 17:30

«Հայաստանի ներկայիս քաղաքական ճգնաժամն, ըստ էության, ղարաբաղյան պատերազմում հաղթած երկու խմբի հակամարտություն է», – գրել է բրիտանացի հայտնի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Հաղթանակի ծանր ժառանգություն»-ը վերնագրի ներքո՝ նշելով, որ Հայաստանն ապրում է ամենալուրջ քաղաքական ճգնաժամը վերջին ութ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, ութ տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն էին։

Այս տարվա հուլիսյան ճգնաժամի մասին, երբ «Սասնա ծռեր» կոչվող խմբի զինված ծայրահեղականները Երևանում գրավեցին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, Թոմ դը Վաալը գրում է, որ շատերի համար զարմանալի էր հազարավոր մարդկանց աջակցությունը զինյալներին։ Նա ճգնաժամի պատճառներից է համարում նաև «իշխանությունների անընդունակությունը քաղաքացիների վստահությունը նվաճելու հարցում»։

«Իշխանություններին չի հաջողվում լուծել երկրի հիմնական խնդիրները՝ գործազրկությունը, կոռուպցիան, արտագաղթը, պաշտոնյաների անպատժելիությունը», – գրել է փորձագետը։

Նրա բնորոշմամբ, «Սասնա ծռեր»-ը արմատական են և ֆանատիկներ են, որ անկեղծորեն ձգտում են սոցիալական արդարության, սակայն նրանք խիստ ազգայնական են և դեմ են ցանկացած զիջումների Ադրբեջանին և Թուրքիային, հատկապես Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձին։

«Ղարաբաղի պատերազմի վետերաններ կան նաև իշխանությունում, հենց նրանք են կազմում Սերժ Սարգսյանի վարչակազմի հիմնական կորիզը, նրանցից շատերը, ներառյալ ծագումով ղարաբաղցի Սերժ Սարգսյանը, իշխանության են եկել հաղթանակի ալիքի վրա և պատրաստ են իրենց դիրքորոշումները պաշտպանել ամեն գնով», – գրել է վերլուծաբանը։

Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան պատերազմում հաղթանակը Հայաստանում ուժեղացրեց համազգեստով մարդկանց դիրքերը։ «Նրանք նախ իշխանությունը վերցրեցին Ղարաբաղում, ապա Հայաստանում 1998 թվականին ղարաբաղցիների ծայրահեղական խմբավորումները և պատերազմի վետերանները հեղաշրջում կազմակերպեցին՝ պաշտոնից հեռացնելով երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Քոչարյանը դարձավ նախագահ, իսկ Սարգսյանը՝ նրա սերտ զինակիցը։ Այս խմբավորումը մինչև հիմա իշխանության է՝ հենվելով լավ, զինված անվտանգության ուժերի վրա։ Նրանք ճնշում են իրենց իշխանությանը սպառնացող բոլոր փորձերը։ Իսկ սահմանադրական վերջին փոփոխությունների շնորհիվ Սարգսյանը և նրա կողմնակիցները, դատելով ամեն ինչից, կարող են դեռ երկար տարիներ մնալ իշխանության», – գրել է Թոմ դը Վաալը՝ շարունակելով. – «Հիմնական խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի ներսում, եթե անգամ Սարգսյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է ընկալվում, նրան որևէ այլընտրանք դեռևս չի նշմարվում»։

Փորձագետի բնորոշմամբ, Ղարաբաղի չլուծված հակամարտությունը նախկինի պես ծանր բեռի պես ճնշում է Հայաստանը։ «Իսկ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո Սարգսյանը և իր թիմը հասկացել են, որ իրենց անհրաժեշտ է գոնե ձևացնել, թե Հայաստանը պատրաստ է խելամիտ զիջումների՝ օկուպացված տարածքների հարցում։ Հակառակ դեպքում, մոտ ապագայում, Հայաստանին սպառնում է պատերազմ Ադրբեջանի հետ, որին իշխանությունները շատ կոշտ են տրամադրված», – գրել է Թոմ դը Վաալը։

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031