Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյանը կասկածներ ունի, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպված էր ներսից

Օգոստոս 19,2016 17:25

«Թուրքիայի անկայուն վիճակը բացասական ազդեցություն ունի նաև Հայաստանի համար»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձը և դրա հետեւանքները Հայաստանի համար» թեմայով քննարկմանը մտահոգություն հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա` Թուրքիան իր գործողություններում հակահայկական կեցվածքով ու դիրքորոշումներով, շրջափակմամբ, ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ աջակցությամբ արդեն մարտահրավեր է:

Իհարկե, պատգամավորը չկարողացավ հստակ նշել, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջման հաջողման դեպքում արդյոք Հայաստանի հետ կապված որոշակի խնդիրներ կառաջանայի՞ն, թե՞ ոչ, բայց Թուրքիայի ներկայիս ապակայունացած վիճակը կարող էր հղի լինել Հայաստանի համար բացասական հետևանքներով:

Շիրակ Թորոսյանի համար բարդ է հավատալ, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ներսից կազմակերպված էր. «Որոշակի տարրեր, այնուամենայնիվ, կան թուրքական ներկայիս քաղաքականության մեջ, որ կարող են կասկածներ ծնել, թե հեղաշրջման փորձը ներսից սարքված էր: Օրինակ` «Իսլամական պետությունը» Թուրքիայի կողմից ծնված երևույթ է, բայց այսօր արի ու տես Թուրքիայում ահաբեկչական ակտեր են տեղի ունենում, որոնցից ոմանք Իսլամական պետությունն է ստանձնում: Արդյոք դա չի՞ նշանակում, որ այս ամենն ունի կազմակերպված բնույթ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031