Օգոստոսի 19-ին Գյումրիում` հայրական տան հարևանությամբ, բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, ,, Մարտակն արիության մեդալների ասպետ,, , հերոս Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը և ցայտաղբյուրը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Արշակյանը, քաղաքապետի տեղակալներ Ռ. Սանոյանը, Վ. Մխիթարյանը, հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև Գևորգի ծնողներն ու հարազատները:
Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռվեց Գևորգի հարազատներին: ՀՀ Շիրակի մարզպետն իր խոսքում երախտիքի և շնորհակալական խոսքեր հղեց Գևորգ Վարդանյանի և նահատակված բոլոր հերոսների ծնողներին, նրանց հարազատներին .,,Մենք կրկին հավերժացնում ենք հերոս զինվորի` Գևորգ Վարդանյանի հիշատակը, ով այսօր կդառնար 20 տարեկան, սակայն ամիսներ առաջ թշնամու վայրագությունները կրկին խաթարեցին մեր հայրենիքի խաղաղ անդորրը` պատճառելով մեզ անդառնալի կորուստներ:Մեր հերոս զինվորների և սպաների արիության ու հայրենիքին նվիրվածության շնորհիվ թշնամուն տրվեց համարժեք պատասխան:
Կարդացեք նաև
Ցավոք նրանք զոհաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին,, ,- նշեց մարզպետը: Գևորգ Վարդանյանի հիշատակի տուրք տալով՝ հիշում ենք ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների, ինչպես նաեւ 2014-2015 թվականին մեզ պարտադրված դիվերսիոն գործողություններում բոլոր նահատակվածներին, խմելով այս ջուրը՝ սերունդները հասկանան, որ մեր հերոսների կյանքը ջրի նման երկարել է:
Շիրակի մարզպետարան