Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը ներկայացրեց առաջին կիսամյակի արդյունքները

Օգոստոս 19,2016 15:38

 1.Քաղաքաշինության նախարարության շարունակական ծրագրային գործունեություն

 Աղետի գոտու բնակապահովման պետական ծրագիր.

Ծրագրի շահառու ճանաչված 5381 ընտանիքից 4175 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է 2009-2013 թթ.՝ շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռք բերման համար ֆինանսական աջակցության կամ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմամբ, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացմամբ (ավելի քան 60 մրդ դրամ)։

2014 թվականի տարեսկզբի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ Ծրագրի շահառու ճանաչված 1206 ընտանիքի բնակարանային խնդիր։

*2014 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կատարվեց պետբյուջեի վերաբաշխում և ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված 1.5 մլրդ դրամ գումարով Գյումրի քաղաքում ԲԳՎ է տրամադրվել (ԲԳՎ ծրագրի 1-ին փուլ) 223 ընտանիքների (207֊ը ձեռք են բերել բնակարաններ (բնակելի տներ), մնացած 16 ընտանիքները սահմանված ժամկետում բնակարան ձեռք չեն բերել)։

*2015 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ` 190,475.0 հազ. դրամ գումարի շրջանակներում կարգավորվել է 43 ընտանիքի բնակապահովման հարց։

Մասնավորապես՝

-Գյումրի քաղաքում ԲԳՎ ծրագրի 1-ին փուլի իրականացման արդյունքներով տնտեսված 85,475.0 հազ. դրամ միջոցների հաշվին բնակարանի գնման վկայագիր է տրամադրվել 14 ընտանիքի, որոնցից 13-ը սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարան (1-ը սահմանված ժամկետում բնակարան ձեռք չի բերել (վկայագիրը մարվել է))։

-ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 60,000.0 հազ. դրամ ֆինանսական միջոցների հաշվին Վանաձոր քաղաքում նախատեսվել է վկայագիր տրամադրել 14 ընտանիքի, որոնցից սակայն սահմանված կարգով դիմում են ներկայացրած 12 ընտանիքից 11֊ը սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարան (1-ը սահմանված ժամկետում բնակարան ձեռք չի բերել (վկայագիրը մարվել է))։

-ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 45,000.0 հազ. դրամ ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 15 ընտանիքի տրամադրվել է ուղղակի ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրին՝ 3.0 մլն.դրամի չափով։

*ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1,849,525.0 դրամ՝ ևս մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդիրների համար, որոնցից՝

-104 ընտանիքի համար Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերսկսման համար 798.000.0 հազ. դրամ (կարիքավոր 100 ընտանիք),

-Ախուրյան համայնքում 36 ընտանիքի ԲԳՎ-ի տրամադրման համար՝ մոտ 210.000.0 հազ. դրամ (19-ը արդեն իսկ ձեռք են բերել բնակարան),

-Սպիտակ քաղաքում մեկ սենյակի շահառու ճանաչված 50 ընտանիքի ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար՝ 225.000.0 հազ. դրամ (25 ընտանիքի արդեն իսկ տրամադրվել է աջակցություն, յուրաքանչյուրին 4.5 մլն դրամ),

-Գյումրի քաղաքում 101 ընտանիքի ԲԳՎ-ի տրամադրման համար՝ մոտ 616.500.0 հազ. դրամ (59-ն արդեն իսկ ձեռք են բերել բնակարան),

-Ընդհանուր առմամբ 2014-2016 թթ. լուծվել և դեռևս կլուծվի ընդհանուրը 553 ընտանիքի բնակարանային խնդիր:

*Մնացած 653 ընտանիքի (ք.Գյումրի (136), ՀՀ Շիրակի (169), Լոռու (318) և Արագածոտնի (30) մարզերի մոտ 100 գյուղական բնակավայրեր) բնակարանային խնդիրը նախատեսվում է լուծել 2016-2017 թվականների ընթացքում՝ ֆինանսական աջակցության տրամադրմամբ, այդ ուղղությամբ անհրաժեշտ մոտ 4.6 մլրդ. դրամ ֆինանսական միջոցների հատկացմամբ:

*Աշխատանքներ են տարվում ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերը հաստատելու ուղղությամբ: Մինչ այսօր մշակվել և հաստատվել են 43 քաղաքային և 52 գյուղական համայնքների գլխավոր հատակագծեր:

«Քաղաքաշինության մասին»  ՀՀ օրենքի համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերն ըստ էության տարածքային հատակագծման նախագծեր են, համակցված համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերի հետ:

Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորմանը` դրանց մշակման և հաստատման գործառույթների պարզեցման, հստակեցման, բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացումն ապահովող մեխանիզմների միջոցով:

2.Շինարարության և ինժեներատեխնիկական ոլորտ

 Կրթամշակութային և մարզական օբյեկտներ

Շինարարության ոլորտում 2016 թվականի ընթացքում կարևորվել է կրթական, մարզական, մշակութային և առողջապահական օբյեկտների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքների շարունակականությունը:

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին քաղաքաշինության, կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունների և մարզպետարանների պատվիրակությամբ նախատեսվում է իրականացնել 6 743 328.0 հազար ՀՀ դրամի շրջանակներում թվով 76 (ՀՀ ՔՆ-35; ՀՀ ԿԳՆ-2; ՀՀ Մշ.նախ-3; ՀՀ մարզպետարաններ-36) օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և նախագծային աշխատանքներ, որից 1 924 454.4 հազ. դրամ գումարով թվով 38 կրթական օբյեկտներ, 347 025.0 հազ. դրամ գումարով թվով 5 մարզական օբյեկտներ, 843 473.7 հազ. դրամ գումարով թվով 14 մշակութային օբյեկտներ, 899 256.9 հազ. դրամ գումարով թվով 1 առողջապահական օբյեկտ, 701 510.0 հազ. դրամ գումարով թվով 2 վարչական օբյեկտներ, 1 849 525.0 հազ. դրամ գումարով աղետի գոտում բնակարանային ապահովման համար անօթևան ընտանիքներին բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրում և 83 400.0 հազ. դրամ գումարով թվով 1 բնակարանային շինարարություն, ինչպես նաև 94 683.0 հազ. դրամ գումարով տարբեր ծրագրերով նախագծահետազոտական աշխատանքներ։

Թվով 76 օբյեկտներից շահագործման կհանձնվեն 52-ը, այդ թվում՝ 24 կրթական, 3 մարզական, 8 մշակութային, 2 վարչական, և 4 համայնքներում կտրամադրվեն անօթևան ընտանիքներին բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ)։

Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-Ն որոշմամբ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետի ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվելու են նաև թվով 21 օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունները։

2016 թվականի առաջին կիսամյակում կատարվել է ավելի քան 2 562 464.640 հազ. դրամ գումարի աշխատանքներ, որը կազմում է 38 %։

Դեռևս 2014 թվականից ՀՀ քաղաքաշինության նախարարությունը որդեգրել է օբյեկտների՝ տարիներ շարունակ ձգձգվող շինարարական աշխատանքներն առավելագույնը երեք տարում ավարտին հասցնելու քաղաքականությունը: 2016 թվականին նախատեսվում է ավարտին հասցնել շինարարության ընթացքում գտնվող օբյեկտների ընդհանուր թվի մինչև 63%-ը, այն դեպքում՝ երբ 2015-ին այդ թիվը կազմել է մոտ 50%, իսկ 2014-ին` 38%:

*ՀՀում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրա­գրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանակներում մարզպետարանների և համայնքների հետ քննարկվել և ճշգրտվել են մարզերում առկա կիսակառույցների սեփականության ձևի, կառույցի հետագա նպատակային օգտագործման հարցերը:

Հիմք ընդունելով կիսակառույց օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրության արդյունքում տրված հետազոտության եզրակացությունները` ըստ մարզերի տարանջատվել են ավարտման և քանդման ենթակա կիսակառույցները: Առաջիկա տարիներին նախատեսվում է յուրաքանչյուր մարզում ունենալ սոցիալական բնակարանային ֆոնդ` մարզի տարբեր սոցիալական խմբերի շահառուներին տրամադրելու համար:

3.Օրենսդրական նոր նախաձեռնություններ

1.«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում Հայաստանի ճարտարապետների միավորման հետ համատեղ, որն ուղղված է նպաստելու ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, մասնագիտական էթիկայի, ճարտարապետի հիմնական իրավունքների ու պարտականությունների սահմանմանը: Օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և այժմ գտնվում է կառավարությունում:

2.«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը գտնվում է ԱԺ-ում: Օրենքի նախագծով առաջարկվում է «Փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության գոտու սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը հաստատելու է կառավարությունը: Օրենքի շրջանակում ներառված է կենտրոնի կիսակառույցների և մանսարդների հարցը:

3.«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը 2016 թվականի հունիսի 17–ին հաստատվել է ԱԺ-ի կողմից, որով վերականգնվել է ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը, որը ուժ մեջ է մտել հուլիսի 9-ից:

4.«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն որոշմամբ մեկնարկել է ծրագրի նոր փուլը: 2014 թվականին մեկնարկել էր ծրագրի առաջին փուլը, 266 բնակարանով, իսկ երկրորդ փուլը` 2016 թվականին` 175 բնակարանով:

5.«Կառուցապատողի ուղեցույցը»` մշակվել է համաձայն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրի` հանրապետությունում կառուցապատման գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հաջորդական քայլերը (ըստ շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի/կատեգորիայի, այդ թվում` էլեկտրոնային քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման համակարգի կիրառմամբ) նկարագրող:

6.Հաստատվել և գործում է «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը, որոնք համահունչ են շենքերի էներգետիկ արդյունավետության ժամանակակից մոտեցման պահանջներին:

 

ՀՀ Քաղաքաշինության  նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031