Կարգավորվել է մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց/ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո ևս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ժամկետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձանց /ընտանիքների սոցիալական պայմանները, կարիքները, բնակարանների վիճակը, բնակչի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրա նշանակությանը համապատասխան և այլն:
Որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժին