Օգոստոսի 19-ին, ժամը 06.00-ից «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները հետախուզել են ջրանցքի տարբեր տեղամասերը՝ մինչև Այգեշատ գյուղ, սակայն աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն մինչ այս պահը չկա:
«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը:
Փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
Կարդացեք նաև
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Փրկարարները «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել են Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված (մոտ 12 կմ):
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք, կվերսկսվեն օգոստոսի 19-ին ժամը 06.00-ին:
ՀՀ ԱԻՆ