Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սազական չի. Արմեն Մարտիրոսյանը Փաշինյանին մեղադրում է ոստիկանների սուտ ցուցմունքը հաստատելու մեջ

Օգոստոս 19,2016 12:42

Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կալանքից գրավով ազատ արձակվելուց հետո իր առաջին ասուլիսում ասաց, որ մեղադրանքն անհիմն էր ու լրագրողները պարզ տեսել են, թե ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչը քարը ձեռքին ինչ օպերատիվ ծառայություն էր այնտեղ իրականացնում, քաղաքացիական հագուստով ինչ մարդիկ էին ոստիկանների հետեւում գործում. «Այդ ամեն ինչը տեսել եք եւ կադրերում ապացուցվել է ոչ միայն իմ, այլեւ մյուս քաղբանտարկյալների անմեղությունը»:

Նա մաղթեց Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Սանասարյանին եւ Հովսեփ Խուրշուդյանին շուտափույթ ազատում: Արմեն Մարտիրոսյանը նախ իր խոսքը սկսեց շնորհակալությամբ. «Շնորհակալ եմ բոլոր այն անձանց՝ պատգամավորներին, հասարակական դաշտի ներկայացուցչներին, որոնք իմ ազատության եւ մյուս քաղբանտարկյալների ազատության համար են պայքարում»: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Լյովա Խաչատրյանին՝ իր մարդկային ամենաբարձր հատկանիշների համար, որը պատգամավորների հետ ստորագրահավաք է կազմակերպել: Նա նաեւ հայտնեց, որ ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը, լինելով ՀՀ-ից դուրս, իր էլեկտրոնային ստորագրությունն է ուղարկել: Նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, որոնք չեն հասցրել 1 ժամվա ընթացքում ստորագրել ձեւաթուղթը:

Շնորհակալությունից հետո Արմեն Մարտիրոսյանը խոսեց իր համար անընդունելի պահվածք դրսեւորած պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը 1in.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանի խոսքերը յուրովի մեկնաբանել էր. «Այն, ինչ խոսել է Նիկոլ Փաշինյանը, անթույլատրելի է ինձ համար: Ես երբեք թույլ չեմ տա ինձ որեւէ կալանավորվածի հետ կապված հարցադրումներ ներկայացրել, որքան էլ հիմնավոր դրանք լինեն: Ինքը հղում է անում եւ ասում խոսքեր, որոնք, ըստ էության, ոստիկանության ներկայացուցիչներն են իրենց ցուցմունքում գրել եւ չի համապատասխանում իրականությանը: «Սասնա ծռերի» գրաված գունդ այցելելու եւ իբր թե այնտեղ մարդկանց տանելու իմ ցանկության մասին՝ նմանատիպ ցանկություն երբեւիցե չի եղել: Երբ ես ասում եմ, որ ժողովուրդը պետք է միանա «Սասնա ծռերին», կարող են իրենք հասկանալ, որ պետք է սուպեր սոսնձով ժողովուրդը գնա եւ կպնի ծռերին: Որքան էլ ընդունենք կամ չընդունենք ՊՊԾ գնդի գրավումը, ակնհայտ է, որ իրենց պահանջները քաղաքական են»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ կա ամբողջական ձայնագրությունը իր խոսքերի. «Ես խորը մտահոգություն եմ հայտնում, որ հանկարծ ժողովուրդն այդ ուղղությամբ չգնա, ես հստակ նշում եմ, որ դեմ եմ, որ ժողովուրդը գնա ՊՊԾ գնդի ուղղությամբ: Քաղաքական գործչին սազական չի, որ անազատության մեջ գտնվող իր գործընկերոջն իրեն չպատկանող խոսքեր վերագրի»:

Ւնչ վերաբերում է զենքի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, որ կրիմինալի ձեռքը չհայտնվի, բա ո՞ւմ ձեռքին պետք է լիներ զենքը՝ Արմեն Մարտիրոսյանը որպես պատասխան ներկայացրեց իր տարբերակները. «Զենքը գտնվում է այն ոստիկանների վերահսկողության ներքո, որոնք անցնում են ժողովրդի կողմը: Գրեթե 20 հազար ոստիկանության պարագայում ընդամենը մի քանի ոստիկան են, որ մնացել են իշխանություններին պաշտպան: Զենքը կարող է վերահսկել Երեւանում գտնվող զինվորական ստորաբաժանումներից որեւէ մեկը: Զենքը կարող էր վերահսկել ԱԱԾ-ի որեւէ ստորաբաժանում: Զենքը կարող էր վերահսկել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներից մեկը, արտակարգ պայմաններում իրենք եւս ուժային կառույց են համարվում: Զենքը կարող էր վերահսկվել ժողովրդական միլիցայի կողմից»:

Նա ասաց այն, ինչ նկատի է ունեցել եւ հորդորեց, որ իր խոսքերը որեւէ մեկն իր հայեցողությամբ չմեկնաբանի. «Ես դեռեւս սրբերի դասում չեմ, այն, ինչ իմ մտքում կա, ես կարող եմ շատ հանգիստ մեկնաբանել: Իմ փոխարեն թող որեւէ մեկը չմեկնաբանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031