Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես այլընտրանք չունենք, քան կրկին արդյունաբերական երկիր դառնալը. «Ազգ»

Օգոստոս 19,2016 12:32

Հայաստանի արդյունաբերությունում այս տարվա առաջին կեսին արձանագրվել է 8,9 տոկոս աճ: Պատկերացում կազմելու համար, թե շա՞տ է սա, թե՞ քիչ, հարկ է ներկայացնել, թե գումարային առումով դա ի՞նչ է նշանակում, համեմատություններ անցկացնել նախորդող ժամանակների եւ համադրություններՙ տնտեսության մյուս ճյուղերի վիճակի հետ:

Այն, որ հենց արդյունաբերությամբ է պայմանավորված տնտեսական ակտիվության 4,7 տոկոս աճը տարվա առաջին կեսին, խոսում է մեր տնտեսության մեջ այս ճյուղի ունեցած լուրջ դերակատարման մասին: Իհարկե, ներկայիս Հայաստանի արդյունաբերությունը ո՛չ ծավալային առումով, ո՛չ կառուցվածքով համեմատելու եզրեր անգամ չունի Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերության հետ, որի շնորհիվ Հայաստանն անվանում էին արդյունաբերական երկիր, բայց փաստ է նաեւ, որ այն ներկայումս զարգացման փուլում է գտնվում:

Գումարային առումով արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հունիս ամիսներին հասել է մոտ 659 մլրդ դրամի: Սա երկրորդ ցուցանիշն է առեւտրի շրջանառության ծավալներից հետո: Ցավոք, վերջինս դեռ մոտ մեկ երրոդով ավելի մեծ ծավալներ ունի, քան արդյունաբերությունը: Այդուհանդերձ, արդյունաբերությունը կայուն քայլերով մեծացնում է իր ծավալները եւ հավանական է, որ մի քանի տարի հետո Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ծավալներն ունեցող ճյուղը դառնա:

Մյուս ճյուղերից բարձր աճ արձանագրվել է միայն ծառայությունների ոլորտում, գյուղատնտեսությունում աճը բարձր չի եղել, իսկ շինարարությունում եւ մանրածախ առեւտրի ոլորտներում արձանագրվել է անկում: Ընդ որում, կարեւոր է նաեւ, որ հաստատուն աճ է արձանագրվում արդյունաբերության ամենախոշոր ճյուղումՙ մշակող արդյունաբերությունում:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Հայաստանի արդյունաբերության աճի տեմպերը բավարար են, բայց արդյունքներն ավելի ակնառու կլինեն, եթե այդ տեմպը գոնե պահպանվի առաջիկա տարիներին: Մենք պարզապես այլընտրանք չունենք, քան կրկին արդյունաբերական երկիր դառնալը:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031