Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի սահմանը խախտելը թանկ կարժենա բոլորի համար. Դենիս Դվորնիկով. «Ժողովուրդ»

Օգոստոս 19,2016 12:11

ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետությունն արդեն կայացել է, եւ միայն նրա ճանաչման կամ բանակցությունների գործընթացին ակտիվ մասնակցության շնորհիվ է հնարավոր հասնել հարցի խաղաղ կարգավորման:

– Ըստ Ձեզ, Պուտինի՝ իրար հաջորդող հանդիպումները Ալիեւի, Էրդողանի եւ Սարգսյանի հետ կապվա՞ծ էին միմյանց։ Եւ արդյո՞ք դա որեւէ կապ կարող էր ունենալ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքի հետ, որ Հայաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։

– Իհարկե, Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպումները նույնանման էին, քանի որ համարվում են մեկ բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասեր։ Էրդողանի հետ հանդիպումն արդեն այլ քաղաքականություն է, որը մեկնաբանելն այնքան էլ հեշտ չէ։ Ինչ վերաբերում է Սարգսյանի հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում էր կոնֆլիկտի խաղաղ լուծմանը։ Մնացած ամեն ինչն ուղղակի անհանգիստ մտքեր են առաջացնում։ Ինձ թվում է, որ, այսպես կոչված, «հինգ շրջանների» թեման եւս առաջ քաշվեց, որպեսզի ստուգվի հասարակության ռեակցիան։ Ստուգեցին… եւ ես կարծում եմ, որ հիմա բոլորին պարզ է, որ Արցախի սահմանադրորեն հաստատված սահմանը խախտելը թանկ կարժենա բոլորի համար։

 

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031