Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գրեթե բոլոր քաղաքական ուժերը անհետացել էին. «Ժողովուրդ»

Օգոստոս 19,2016 11:54

«Սասնա ծռեր»-ի ընդվզմանը հաջորդած իրադարձությունները դարձան շատ կարեւոր ստուգատես, ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար։ Հուլիսի 17-ից մինչ 31-ը երկրում ստեղծված արտառոց իրավիճակում, երբ առավել քան երբեւէ քաղաքական խոսքի, քաղաքական մտքի եւ ուղղորդման կարիք կար, մեր գրեթե բոլոր քաղաքական ուժերը անհետացել էին։ Իսկ այն հատուկենտ ուժերն էլ, որոնց առաջնորդները փորձեցին Խորենացի փողոցում դերակատար դառնալ, արժանացան պարսավանքի։ Թե ինչպես քաղաքական խանդի արդյունքում Նիկոլ Փաշինյանի եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների միջեւ ծագած հակասությունները, ի վերջո, հանգեցրին Փաշինյանի հեռացմանը հարթակից, բոլորի աչքի առջեւ էր։ Դրանից ոգեւորված եւ Խորենացի շտապած «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, առհասարակ, չընկալվեց հավաքվածների կողմից, նախկին արտգործնախարարին մեկ առ մեկ հիշեցրին նրա անցյալի դառը էջերը՝ սկսած Մարտի 1– ից, ավարտած Ղարաբաղի «օկուպացված տարածքների» հետ կապված ձախողակ քաղաքականությամբ։

Հուլիսյան օրերին հարթակում հայտնվելու փորձեր կատարեց նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որին եւս կարճ ժամանակ անց ասվեց բարի ճանապարհ։ Միակ քաղաքական ուժը, որի ներկայացուցիչների դերակատարությունը շարունակական էր, «Ժառանգությունն» էր, այն էլ, սակայն, առանց Րաֆֆի Հովհաննիսյանի, որի՝ հարթակում չհայտնվելն էլ, թերեւս, հենց դրա բացատրությունն է։ Հակառակ դեպքում Խորենացիում հաստատ Րաֆֆուն կհիշեցնեին 2013թ. ապրիլին Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելն ու ժողովրդին Բաղրամյան փողոցում լքելը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031