Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է ներկա լինի դատին եւ հայտնի սեփական դիրքորոշումը

Օգոստոս 19,2016 11:48

Այսօր Վերաքննիչ դատարանում Անդրիաս Ղուկասյանի կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու դիմումի քննությունը հետաձգվեց: Նրա պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանը ներկա լինի դատական նիստին ու հայտնի իր դիրքորոշումը: Դատարանը բավարարել է միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգել մինչեւ ամսի 24-ը, որպեսզի ապահովի նրա ներկայությունը:

Լուսինե Սահակյանի խոսքերով՝ «Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ  ինքը ցանկանում է դատարանում ներկայացնել նաեւ սեփական դիրքորոշումը: Նաեւ ցանկանում է որոշել՝ ցանկանո՞ւմ է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել, թե՞ ոչ: Շատ դժվար կլինի նրան՝ չտեսնելով դատավորին եւ դատական նիստին ներկա չլինելով՝ որոշել դա: Բացի դրանից, նաեւ կախված նրանից, թե դատախազը ինչպիսի դիրքորոշում կհայտնի, հնարավոր է, որ նա եւս ունենա իր կարծիքն արտահայտելու իրավունքը»:

Լուսինե Սահակյան ասաց, որ հիմա շատ դժվար է որոշել դատարանի տրամադրվածությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031