Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արդեն զարկի հերթը իմն է». Պավլիկ Մանուկյանի կալանքի որոշումը Վերաքննիչը թողեց ուժի մեջ

Օգոստոս 19,2016 11:41

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդությունը: Այդ մասին քիչ առաջ լրագրողների ետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը (լուսանկարում)՝ հավելելով, որ դեռ որոշումը դատարանից չի վերցրել, հիմնավորումը պարզ չէ, բայց կարող է ենթադրել. «Ինչպես բոլոր դեպքերում, այն է՝ կարող է խուսափի, թաքնվի, այլ արարքներ անի: Ենթադրում եմ, որովհետև, որպես կանոն, հիմնավորումն այդպիսին է լինում»:

Հարություն Բաղդասարյանը հարցին՝ արդյոք ի վիճակի՞ է Պավլիկ Մանուկյանը թաքնվել, այն մտավախությունը, որ ունի դատարանը, իրատեսակա՞ն է՝ պատասխանեց. «Լավ կլիներ լրագրողները դատավորներին այդ հարցը տային, թե իրենք ինչպե՞ս են պատկերացնում երկու ոտքից վիրավոր անձը պետք է թողնի ՀՀ տարածքը, առավել եւս, երբ նա ունի բուժման կարիք: Երկրորդը՝ ինչպես են պատկերացնում, թե այն մարդիկ, որոնք հեղափոխական պայքարի են ելել, պետք  է թողնեն երկրի տարածքը: Ինձ թվում է, ցանկացած նմանատիպ հարցեր լուծվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական ճանապարհով»:

Այսօր Պավլիկ Մանուկյանը պետք է վիրահատվեր: Փաստաբանն ասաց, որ դեռ որեւէ տեղեկություն չունի, թե ինչպես է անցել վիրահատությունը:

Պավլիկ Մանուկյանը, Հարություն Բաղդասարյանի պատմելով՝ հայտարարել է. «Եթե նույնիսկ ինձ աքսորեն էլ, արտաքսեն էլ երկրից, ես, միեւնույն է, կվերադառնամ: Մանուկյանի խոսքերում հստակ հնչում էր այն տարբերակը, որ տարիներ շարունակ մենք թողել ենք ձեզ, մենք փորձել ենք, որ դուք ինչ-որ մի ձեւով այս ամենը կվերացնեք, փորձել ենք այլ ճանապարհներով այդ հարցերը բարձրացնել՝ չեք արել ու բերեց Դավթի խոսքը «Սասնա ծռերի», որ արդեն զարկի հերթը իմն է: Ժողովուրդ, ես ձեզ համար որպես սուր, դուք ինձ որպես սուր օգտագործեք՝ հաղթանակի հասնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031