Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում մեզ ամեն ինչից առաջ հարկ է թոթափել հուզականությունը. «Հրապարակ»

Օգոստոս 19,2016 11:36

Երբ բանակցությունները շփոթում են «կռիվ-կռիվ խաղալու» հետ։ ԼՂ հարցում 1992թ.-ից գոյություն ունեն կարգավորման սկզբունքներ։ Դրանք չեն փոխվել, չեն փոխվում եւ չեն փոխվելու՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում։ Կարելի է բերել Կոսովոյի, Աբխազիայի, Ղրիմի օրինակը։ Բայց դրա համար պետք է լինել ՆԱՏՕ կամ Ռուսաստան։

Մյուս դեպքերում, երբ որեւէ մեկը չի կարող հարցին միակողմանի լուծում տալ, խնդիրը տեղափոխվում է բանակցությունների հարթություն։ Դրանք կարող են տեւել տասնամյակներ, ընդմիջվել ռազմական սրացումներով, վերադառնալ զրոյական մակարդակի եւ վերսկսվել։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, օրինակ, 70 տարի է՝ մնում է չլուծված։ Խնդիրը ռեսուրսներն են, հնարավորությունները։ Ամենից առաջ՝ պետական, քաղաքական։ Որովհետեւ եթե հասարակությունը կախարդանքի գերի է, ոչ թե վստահում է իշխանությանը, այլ ենթակա է ցանկացած մանիպուլյացիայի։ Եթե մարդիկ մեկի պատահական կոչով, ֆեյսբուքյան մի ստատուսով ենթարկվում են հոգեբանական ճնշվածության, ապա զգալիորեն նվազում են արտաքին քաղաքական մանեւրի դաշտն ու հնարավորությունները։ ԼՂ հարցում մեզ ամեն ինչից առաջ հարկ է թոթափել հուզականությունը, ճակատագրապաշտությունը: Մենք պետք է հավաքական ամբոխավարությունից անցնենք քաղաքական պրագմատիզմի։ Մեզ թույլ տանք հանգիստ մթնոլորտում քննարկել հնարավոր բոլոր տարբերակները։ Քանի որ եթե հարցը դիտարկում ենք իրական լուծման տեսանկյունից, ապա ոչինչ բացառելի չէ։ Պատերազմը՝ հենց առաջին հերթին։ Միայն այս դեպքում է հնարավոր գտնել ամենաօպտիմալ տարբերակը։ Այլապես այս բարձր հուզականությունն արդեն սպառնում է մեր քաղաքական եւ հոգեւոր սթափությանը։ Հիվանդ հասարակությունն առողջ որոշումներ չի կարող ընդունել։ Հարկադիր անհրաժեշտություն է դառնում կախարդանքը մեզնից թոթափելը…

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031