ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղում ծանոթանալու Ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին, առկա խնդիրներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Օգոստոսի 18-ին ԴԱՀԿ ծառայության ղեկավարը աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Ստեփանավանի բաժանմունքում Արմեն Հարությունյանին ներկայացվել են աշխատանքային գործունեության ընդհանուր պատկերն ու արձանագրված արդյունքները:
Այնուհետև, մարզային բաժնում՝ Վանաձորում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել են Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթություններն ու առանցքային ուղենիշները:
«Այո՛, մենք ունենք բոլոր առումներով կայացած կառույց: Եվ դա էլ ավելի է պարտադրում կազմակերպել մեր աշխատանքն այնպես, որ Ծառայության գործունեությունը լինի ամուր, թափանցիկ և ընկալելի: Յուրաքանչյուր հարկադիր կատարողի աշխատանքից է կախված լինելու կառույցի տեղն ու դերը պետական մարմինների համակարգում»,-ասել է Ա. Հարությունյանն, ընդգծելով, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքում պատիվն ու արժանապատվությունը պետք է ընկալի որպես բարձրագույն արժեք:
Կարդացեք նաև
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԴԱՀԿ ծառայության ղեկավարը, տալով համապատասխան հանձնարարականներ, հայտնեց, որ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների միջոցով հնարավոր կլինի առավելագույնս հստակեցնելու հարկադիր կատարողի գործառույթների իրականացման մեխանիզմները։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին