Զուգահեռաբար՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ստորագրահավաքներ են սկսվել, կապված Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Հայաստանում ստորագրահավաքը հօգուտ ըմբիշ Միհրան Հարությունյանի է, որը եզրափակիչում մրցավարական ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի արժանացավ, իսկ Ադրբեջանում՝ ընդդեմ ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի։
Հիշեցնենք, որ պարգեւատրման արարողության ժամանակ Արթուրը ներկայացավ շապիկով, որի վրա պատկերված էր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը։ «Նման գործողությունները Օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է. սպորտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով։ ՄՕԿ-ը պարտավոր է պատժել հայ ըմբիշին»,- իրենց հայտարարության մեջ նշել են ընդդեմ Արթուր Ալեքսանյանի կազմակերպված ստորագրահավաքի կազմակերպիչները եւ հիշեցրել, որ այս տարի գարնանը ՈՒԵՖԱ-ն պատժեց ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովին, որը Եվրոպա լիգայի «Ֆեներբախչե» – «Լոկոմոտիվ» հանդիպման ավարտից հետո ցուցադրեց շապիկը՝ Վլադիմիր Պուտինի նկարով։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանում վերջին օրերին շատ են մարզական թեմաներով ստորագրահավաքի կոչեր անողները։ Օրեր առաջ հնչում էին կարծիքներ, թե պետք է «Ռիո 2016»-ի ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին պարտված աշխարհի չեմպիոն Ռասուլ Չունաեւին զրկել Ադրբեջանի քաղաքացիությունից։
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ նման ստորագրահավաքները երբեւէ չեն ունեցել եւ չեն կարող ունենալ նշանակություն։ Ուղղակի մամուլի միջոցով հասարակությանը տրվում է այն, ինչը ցանկանում է հենց հասարակությունը։
Հայաստանում այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկը ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդարացի որոշումներն են, Ադրբեջանում էլ կատաղել են Արթուր Ալեքսանյանի պահվածքից, եւ որոշ մարդիկ ուղղակի օգտագործում են այս առիթները։
Իրականում սպորտի պատմության մեջ դեռ չի եղել դեպք, երբ փոխվի կայացած հանդիպման արդյունքը, կամ էլ բազմահազար ստորագրությունների հետեւանքով մարզիկ որակազրկվի։ Առավել եւս, որ Լոզանի մարզական դատարանը իրավասու չէ քննարկելու նման հարցեր։
Այնպես որ, Հայաստանում եւ Ադրբեջանում ընթացող ստորագրահավաքները մարզական տեսակետից ոչ մի նշանակություն չունեն եւ չեն էլ կարող փոխել ոչինչ։
Արմեն ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Բայց փոխարենը դոպինգը մեջբերելով շատ մարզիկների զրկել են նախկին նվաճումներից…
Դուք սխալվում եք, քանի որ եղել է նման դեպք: Մի քանի ամիս առաջ փոփոխության ենթարկվեց Եմելյանենկո-Մագդոնալդո մրցամարտի արդյունքը: Եմելյանենկոի հաղթանակը վերացվեց և հանդիպման արդյունքը հայտարարվեց ոչ ոքի:Պետք է գործել ու չվախենալ և գուցե դա կդառնա նաև լավ նախադեպ:
Եւս մի դեպք՝ Սատոշի Սիմիզու /Ճապոնիա/ ընդեմ Մագոմեդ Աբդւլհամիդով /Ազերբ./. հղում՝
https://deadspin.com/5931226/was-this-disgraceful-olympic-boxing-match-fixed?utm_medium=sharefromsite&utm_source=Deadspin_facebook
Knockdowns are exceedingly rare in Olympic boxing. Japan’s Satoshi Shimizu knocked down Azerbaijan’s Magomed Abdulhamidov five times in the third and final round of their bantamweight bout yesterday. And yet, the judges scored the round in favor of the one who spent more time on the canvas than on his feet.
“I was shocked by the final scores. He fell down so many times,” Shimizu said. “Why didn’t I win? I don’t understand.”…