Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյանը իրենց տնակի տարածքում երկհարկանի տուն է ուզում. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 19,2016 10:53

Ռիո–2016–ում արծաթե մեդալակիր, գյումրեցի +105 կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն իր ընտանիքի հետ ապրում է տնակային պայմաններում։ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը երեկ հրապարակեց Գյումրիում գտնվող այդ տնակի լուսանկարները։

«Մեր փառքը նաեւ մեր քաջերն են, պատերազմի, սպորտի, մշակույթի հերոսները, դուք նայեք, թե ինչպես է Գոռի ընտանիքը խնամքով շահում ու պահում մեդաւները, ինչ սրտով ու սիրով, համեմատեք օլիմպիական լուսանկարը տնակի պատկերների հետ, անհավատալի բան է, ո՞ր երկրում լիներ էս տղեն, որ իշխանությունը գլխին դրած ման չտար։ Շատ կուզեի, որ վաղը Գոռի ընտանիքը տուն ունենար, լիներ մեկը, որը կարող էր տուն նվիրել էս մանչին, ու նվիրեր։ Երբեք նման բան չեմ խնդրել, հիմա խնդրում եմ. ով կարող է՝ տեր կանգնեք։

Քաղաքային իշխանությունը փող չունի, «Շիրակ Կենտրոնն» ու ՏՕՏ-ը անցած 6 տարում մոտ 100 բնակարան են ճարել դոնորների հետ ու 100 ընտանիքի են տեղափոխել տնակից բնակարան, իսկ էն մնացած 3.500 ընտանիքի հարցն ո՞վ է լուծելու։ Պետական իշխանությունը մեռել է, մերը չեն դրանք, կազինոյի ու սաունայի իշխանություն է։ Մերը որ լինեին, սոված երեխա ու բորբոսի մեջ ապրող չեմպիոն չէինք ունենա»,- գրել էր Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում։

 

Ավելի ուշ «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը հայտնեց, որ այցելել են Գոռ Մինասյանի տուն և նրա ընտանիքին նորակառույց շենքում բնակարան առաջարկել։ Գոռի մայրը, սակայն, հրաժարվել է եւ փոխանցել Գոռի ցանկությունը, այն է՝ իրենց տնակի տարածքում երկհարկանի տուն կաոուցելը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ամոթ է, և այդ իշխանավորները ցանկանում են կրկին վերընտրվել՝ չհասկանալով, որ պատշաճ մակարդակով չեն աշխատում:

  2. henri says:

    L’Arménie découvre avec indignation que l’haltérophile Gor Minasyan vice-champion olympique à Rio vivait à Gumri dans une maison préfabriquée délabrée

    իսկապէս ինչ ամօթ է որ այս մակարդակին հասած ենք
    բայց հպարտ ենք որ նման հերոս երիտասարդներ ունինք

  3. Manvel says:

    Խոսքից անցնենք գործի. Ես փոխանցում եմ 20000դրամ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031