«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» մայրը՝ տիկին Ռիման տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թ սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Նույն համայնքի բնակիչ՝ Արայիկ Խանդոյանը, որպես թեկնածու ցանկանում է առաջադրվել, սակայն Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս Արայիկ Խանդոյանի վստահորդին, խախտելով ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը: Այսօր ըստ օրենքի առաջադրվելու վերջին օրն է, եթե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը շարունակի նման գործելաոճը այս հարցը քննվելով անցնելու է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանները և հասնելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:
Ավելի վաղ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն էր տարածել նաեւ ինքը՝ Արայիկ Խանդոյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Արդեն երրորդ օրն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը եւ ՀՀ ՀՔԾ-ն չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են եւս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը»:
Կարդացեք նաև