Մարդուն հատուկ է պարզ լուծումներ փնտրելը, այդպես ավելի հեշտ է ապրել: Ինչո՞ւ է հիմա մեր վիճակը վատ: Որովհետեւ մենք ապրում էինք հաշտ, խաղաղ, բարգավաճ կյանքով, եւ հանկարծ ինչ-որ այլ մոլորակներից եկան իշխանավորներն ու օլիգարխները եւ սկսեցին հարստահարել ժողովրդին: Մնում է կազմել այդ իշխանավորների եւ օլիգարխների ցուցակները, դնել նրանց մի պատի տակ ու գնդակահարել, որից հետո կրկին կապրենք հաշտ, խաղաղ եւ բարգավաճ կյանքով:
Մոտս երբեմն նման ցանկություն է առաջանում՝ թող այդպես լինի: Թող գնդակահարելու, վառելու եւ կախելու կողմնակիցները մի օր հավաքվեն Ազատության հրապարակում` ով ավելի բարձր գոռա կամ ավելի երկարատեւ կրակի ավտոմատից, ընտրվի «ռեւկոմների» եւ հեղափոխական տրիբունալների կազմում, թող որոշեն այն «պրոսկրիբցիոն» ցուցակը, թե ում են գնդակահարելու, իսկ ում են կախելու, թող իրականացնեն իրենց մտահղացումը: Դրանից հետո բոլորս միասին կտեսնենք, թե ինչ է ստացվել:
Դուք չեք վստահում, չէ՞, դատարաններին: Ուրեմն նրանց դատավճիռներն էլ կոպեկ չարժեն: Թե՞ հեղափոխությունից հետո նրանք կատարելու են «ռեւկոմի» առաջադրանքը: Այդ դեպքում նրանց որոշումները կոպեկ կարժենա՞ն: Դուք չեք հավատում, չէ՞, որ կարող են լինել արդար ընտրություններ: Բայց եթե ավտոմատավոր մարդիկ անցկացնեն այդ ընտրությունները, դրանք արդար կլինեն, այդպես չէ՞: Դե, եկեք, ուրեմն, որոշենք՝ ո՞ր մի զինված խմբավորումն է որոշելու ընտրությունների ճակատագիրը` Ժիրայր Սեֆիլյանի՞, թե՞ մեկ ուրիշի: Ոստիկաններն այդպես էլ ոստիկան չդարձան, մնացին «մլիցա»` համաձա՞յն եք: Դե, ուրեմն, թող Ազատության հրապարակում որոշվի` ո՞վ իրավունք ունի նռնակներ նետելու ցուցարարների եւ լրագրողների վրա` Լեւոն Երանոսյանի՞ եղբայրը, թե՞ գուցե դարձյալ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը: Կամ գուցե ռեւկոմներն ընդհանրապե՞ս արգելեն ցույցերն ու լրատվամիջոցները:
Անկեղծորեն եմ ասում` եկեք փորձենք: Եթե այլ երկրների պատմական փորձը մեզ համար ուսանելի չէ, եթե ներքին խաղաղության եւ համերաշխության կոչերը մեզ երեսպաշտ են թվում, եթե պետք է հայտնաբերել եւ ոչնչացնել «ներքին թշնամիներին», որից հետո արտաքին, իրական հակառակորդի դեմ ավելի ուժեղ կդառնանք, ապա, հավանաբար, մենք էլ պետք է անցնենք այդ` այսպես կոչված, ազգային-ազատագրական պայքարի ճանապարհը:
Կարդացեք նաև
Չէ՞ որ մենք Սուրեթ Հուսեյնով կամ «Մխեդրիոնի» չենք ունեցել: Հավանաբար, պիտի ունենանք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
էս վերջերս ոնց որ իմ մտքերը կարդաք ու գրեքՃՃՃՃՃՃՃՃՃՃճ
Եկեք չփորձենք պարոն Աբրահամյան☺
Այս պարագայում վստահ եմ փորձը փորձանք կբերի :
Միգուցե կրկնվում եմ, բայց ասեմ: Ցանկացած Ժողովրդի ու այդ ժողովրդի կառավարությունը նույն մակարդակի վրա են, կարելի է դաստիարակել ժողովրդին ու բարձրացնել նրա մակարդակը ազգի մակարդակին արժանի, դրանով միաժամանակ կբարձրանա ժողովրդի հարազատ կառավարության մակարդակը մինչեւ ազգային կառավարության մակարդակին արժանի, կամ էլ նույնն է՝ բարձրացնելով կառավարության մակարդակը կարելի է բարձրացնել ժողովրդի մակարդակը: Մենք այսօր ունենք իսկական ժողովրդավարական կառավարություն, այսօրվա ժողովրդի իննսուն տոկոսին տուր կառավարական պաշտոններ, բացարձակապես ոչնչով չեն տարբերվի այսօրվա կառավարության պաշտոններ զբաղեցնող ժողովրդի ներկայացուցիչներից: Մենք պետք է ժողովրդից ազգ դարձնենք ու միաժամանակ ժողովրդական կառավարությունից՝ ազգային կառավարություն: Միայն ժողովրդի այն տասը տոկոսը, որը իր խիղճն ու պատիվը ավելի բարձր է դասում իր կյանքից ու ազատությունից, այդ մարդկանց պետք է թեւ ու թիկունք լինել ու պարտադրել, որ կառավարման ղեկը իրենց ձեռքը վերցնեն:
այսինքն դու էլ ես ուզում ինչ որ Ռևոկամային Դիկտատուրա- 10 տոկոսի դիկտատուրան 90 տոկոսի վրա:
Ազգային, քաղաքական, եւ տնտեսական առանցքի (հիմնաձողի) բացակայությունը, վերջին դարի ընթացքում (1918թ,-1920թ., 1991թ.-2018թ.) երկու անգամ ավիրեց հայի օջախը:
Ես իմ ասելիքս նախորդ մեկնաբանությունում ասել եմ, թե ասելիք ունեք, ասեք, միգուցե Ձերը շատ ավելի խելոք ստացվի: