Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին Ռիոյի Օլիմպիական խաղերի հաղթող են այս պահին համարում 25 087 մարդ: Change.org կայքում Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բահին ուղղված բաց նամակ է նախաձեռնվել, որի տակ ստորագրած մարդիկ պահանջում են 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի մինչեւ 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչել հայ մարզիկ Միհրան Հարությունյանին.
«Հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը զրկվել է Օլիմպիական ոսկուց անարդար դատավարության պատճառով: Դա ստորացուցիչ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար եւ ամբողջ աշխարհը ականատեսն էր, թե ով է իրական չեմպիոնը»:
Նամակում պահանջ է դրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ ըմբշամարտի այլ կազմակերպությունների առջեւ՝ «արդարությունը վերականգնելու նպատակով» միջոցներ ձեռնարկել: