Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժանը՝ մանուկների համար

Օգոստոս 19,2016 12:30

Էրոտիկ սիրերգությամբ, ինքնատիպ հուշագրությամբ ու հայոց լեզվի բառագանձի հրաշալի օգտագործմամբ իր արձակով հայտնի Մերուժանը հիմա էլ սկսել է մանուկների համար ստեղծագործել: Լույս է տեսել նրա «Անտառում» պատկերազարդ գրքույկը, որը նախատեսված է նախադպրոցական եւ դպրոցական ցածր տարիքի երեխաների համար: Գրքույկում բնութագրական օրինակներ են բերված կենդանիների կյանքից, որոնք դաստիարակչական նշանակություն ունեն:

«Այսօր առավել, քան երբեւէ, անհրաժեշտ է, որ երեխայի պատկերացումները հարստանան երախտագիտության, այլասիրության, հանուն թույլի պաշտպանության կատարվող հերոսական դրվագներով, ինչպիսիք ծառայում են մարդու քաղաքացիական կերպարի կերտմանը»,- գրել է հեղինակը:

Իմիջիայլոց, գրքում նաեւ ազատ էջեր են թողնված՝ նշումների համար, Մերուժանը հավաստիացնում է, որ դրանք հաշվի կառնի հաջորդ հրատարակության ժամանակ:
Ներկայացնում ենք գրքում զետեղված բանաստեղծություններից մեկը՝ «Ավանակը».

Օրը պայծառ էր,
Ամռան խաղաղ օր:
Ավանակը նոր
Քնից արթնացել,
Ուզում էր դուրս գալ
Ախոռից աղտոտ,
Շնչել մաքուր օդ
Եվ արածել խոտ
Արոտավայրի:
Իսկ նրա տերը՝ ծույլ ու ալարկոտ,
Չէր ուզում բացել դուռը ախոռի:
Երբ ավանակը
Նկատեց տիրոջ վարմունքը հոռի,
Սկսեց զռռալ:
Բայց տերը նրան ցանկացավ սաստել,
Նաեւ հավաստել,
Թե կիրակի է,
Օրն է հանգստյան
Ըստ մեր տոմարի ու դասակարգի:
Եվ չորքոտանին, համաձայն բարքի
Իր տոհմին հատուկ,
Բարբառեց հատու.
-Տե՛ր, ավանակը չունի օրացույց,
Որ դնի ի ցույց
Իր ծիսակարգին:

Ավանակի հետ դու վարվիր կարգին,
Նա չի հասկանում՝ ինչ է կիրակին…

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031