Իշխանությունները քննարկում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստորագրված ցուցակները հրապարակելու հարցը, որին նախկինում դեմ էին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
Ցուցակների հրապարակման պահանջը տարիներ շարունակ ընդդիմության առանցքային պահանջն է եղել, բայց իշխանությունները չեն համաձայնել բավարարել այն, որովհետև, ինչպես ասաց Վահրամ Բաղդասարյանը, դրան Վենետիկի հանձնաժողովն է դեմ եղել:
Հիմա, խորհրդարանում իշխող մեծամասնության ղեկավարի խոսքով, ցուցակների հրապարակման տարբերակը քննարկվում է, որովհետև պայմանավորվածությունը ընտրողներից 10 մատնահետքերը վերցնելու վերաբերյալ տեխնիկական պատճառներով մինչև մարտին կայանալիք ընտրություններ ապահովել չի հաջողվում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Tert.am-ի կայքում