Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ահարոնյանը` Ալեք Ենիգոմշյանի հայտարարության առիթով

Օգոստոս 18,2016 19:45

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել, թե հուլիսյան հայտնի դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից:

Այս հայտարարության նպատակն ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է բոլորիս ծանոթ ապատեղեկատվությունը և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է:

Հարկ եմ համարում հիասթափեցնել Ենիգոմշյանին. ոստիկանությունը պրոֆեսիոնալ ամուր կառույց է, իսկ հուլիսյան դրամատիկ դեպքերից հետո միակամ ու միասնական է ավելի, քան երբևէ, և դավադրաբար սպանված մեր ծառայակիցների արյունն ու հիշատակը առավել են ամրապնդել մեր միասնակությունն ու հավատարմությունն ընդհանուր գործին:

Իհարկե, ոստիկանությունում, ինչպես ցանկացած կառույցում, կադրերի շարունակական տեղաշարժ է. մարդիկ անցնում են ծառայության և ազատվում են ծառայությունից՝ գերազանցապես կենսաթոշակի անցնելով: Վիճակագրության սիրահարներին և առանձնապես կասկածամիտներին կարող եմ նաև այս գործընթացի վերջին ամիսների թվային պատկերը տրամադրել. այս տարվա ապրիլի 17-ից հունիսի 17-ը ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 250 մարդ, հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը՝ 170 մարդ:

«Ծառայողների մեծ արտահոսքի» մասին մտարկումների գնահատականը թողնում եմ մեր ողջամիտ համաքաղաքացիներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅ says:

    Փաստորեն ողջամիտ համաքաղաքացիների գնահատականին թողնում եք միայն անիմաստ բաները, իսկ այն, որ այդ նույն ողջամիտ համաքաղաքացիները գնահատական են տալիս ՀՀ Ոստիկանության անորինականությանը, ՀՀ թալանչի կառավարությանը, դա հեչ՞ թե դրա վրա թքած ունեք՞ Պարոն Ոստիկանության հասարակայնության հետ կապերի պետ, ձեր կողմից տրամադրված ցանկացած տեղեկություն՝ ապատեղեկատվություն է և խնդիրը դարձյալ հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է։ Սակայն, Հայ ազգը, այլևս (չնայած կարելի է գրել ԵՐԲԵՔ) չի հավատում ոչ ձեր տեղեկություններին, ոչ էլ ձեր ազնիվ և արդար լինելուն։ ՀՀ Ոստիկանությունը բազմիցս ապացուցել է իր ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ազգի դավաճաններին, ԵՐԿՐԻՍ թալանչիներին, հանցավոր իշխանավորներին, իսկ ազնիվ և քարկոծված, թալանված հասարակ քաղաքացուն, դիտարկում եք որպես ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ․
    Ով է հանցագործ՞ հասարակ քաղաքացին, ով իր հանապազորյա հացը իր քրտինքով է վաստակում, թե այն իշխանավորը, որ այդ քրտինքով, ազնիվ ճանապարհով վաստակած գումարը ԳՈՂԱՆՈՒՄ և միլիոններ է դիզում՞ Պալատներ են կառուցում, արտերկրներում գործարաններ են գնում, բայց ԴՈՒՔ, կամ պատկան այլ մարմիններ, չեք ուզում հետաքրքրվել, թե որտեղից այդ գումարները․ ՀԱԱԱԱ, ձեր պաշտելի սերժը ասել է, ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ Է․
    Ամեն հանրահավաքներին, դուք կրկնում եք մի բան, «ՁԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ», կասեք ումից եք մեր անվտանգությունը ապահովում՞ եթե ամբողջ ազգը մեկ մարդու պես դեմ է ելել այս հանցավոր կառավարության դեմ, պարզ և հստակ ներկայացնում է իր տեսակեը, որ ՄԵՆՔ ՁԵԶ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, էլ ումից եք մեզ պաշտպանում՞ այդ հանցավոր ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ՞ ապա ինչու եք կրակում մեզ վրա՞ թե նրանց եք պաշտպանում մեզանից՞
    Մեր անվտանգությունը պաշտպանում եք ձեր կոշիկները պաչել տալով՞ թե կոպիտ, բռնի ուժով կանաց ու երեխաներին բերման ենթարկելով՞ ԱՄՈԹ Է, հիշեք, որ ոչինչ հավերշ չէ, և գալու է հատուցման ժամը։
    Ապրեք այնպես, որ մեռնելուց հետո ասեն ՈՂՈՐՄԻ, ոչ թե «ԴԵ ԼԱՎԱ, ՄԻ ՇՈՒՆ ԷԼ ՍԱՏԿԱՎ»․
    Գնահատականը թողնում եմ մեր ողջամիտ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031