Վերաքննիչ դատարանն այսօր քննեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ առավոտյան: Պավել Մանուկյանին դատարան բերելիս ու տանելիս դատարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիները դիմավորեցին ու ճանապարհեցին «Պավլիկ» վանկարկումներով:
Պավել Մանուկյանի պաշտպանը՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանը պատմեց, որ այսօր իրենց պաշտպանյալը ելույթ ունեցավ:
Ըստ մյուս փաստաբանի. «Պավել Մանուկյանն ասաց՝ ինքը «Սասնա ծռերի» թուր կեծակին է, իսկ թուր կեծակն էլ երբեք պատյան չի մտնելու, մենք բարձրացրել ենք ու պետք է կարողանանք հասնել հաղթանակի»:
Ինեսա Պետրոսյանն էլ ասաց, որ կալանքի համար որեւէ հիմք չկա, բացի ենթադրություններից՝ ինչպես կարող է նա խուսափել կամ խոչընդոտել նախաքննական մարմնին. «Պավել Մանուկյանը վատառողջ է ու ամիսներ շարունակ չի կարողանա ինքնուրույն տեղաշարժվել, նա դատարանում էլ հայտարարեց՝ եթե նույնիսկ իշխանություններն ինձ արտաքսեն, ես հետ եմ գալու հայրենիք, իրենից շատ հեռու է խուսափելը, որեւէ մեկը հանրապետությունում չի կարող հավատալ, որ նա կարող է հեռանալ՝ նախաքննական մարմնից խուսափելու համար»:
Կարդացեք նաև
Ինեսա Պետրոսյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը, եթե իրենց բողոքը մերժվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչպիսի համեստություն-Թուր կեծակին ես???????????:Կարողա Փոքր Մհեր ես, վրեքներս խաբար չկա?
Այ սենց բաներ են ասում ու անում ու ուզում են հիանան իրանցով, մեծարեն, անտեսեն իրանց անիրավությունները-որպես փոխհատուցում ուրիշների ապօրինությունների դեմ պայքարի:
Չեմ կարող ընդունել էդ գաղափարները:
Հակացեք ի վերջոո ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԻԿՆ ԵՔ բայց ոչ ժովողուրդը- մի մեծամտացեք-մադրիկ կամ որ Ձեզ պես չեն մտածում: Բավական է շահարկեք էդ բառերը:
ՊԱՎԼԻԿ-կխոսե՞ք մարդու իրավունքների պաշտպանության մասին-գոնե ակնարկեք էլի:
Տպավորություն է որ էպոսի տակ եք մնացել- բայց ոչ կրողը էպոսի գաղափարների-գթասրտության, ազատատենչության ու նվիրումի:
Իմ երկրում Թուր կեծակին մենակ թշնամու դեմ պիտի լինի-էն էլ անհրաժեշտության դեպքում:
Առողջություն Ձեզ ու մյուսներին ու ներքին խաղաղության վերագտում: