Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2016թ. որոշման դեմ բողոքի քննությունը:
Գագիկ Եղիազարյանի պաշտպան՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը միջնորդեց, որ դատական նիստին մասնակցի նաեւ իր պաշտպանյալը: Դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում նախատեսված էր նաեւ խմբի մեկ այլ անդամ Արամ Մանուկյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը, ինչը կրկին հետաձգվեց նույն պատճառով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ