«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են քիմիական երբեմնի հսկայի վերագործարկումը։Նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանն ասում է. «Ուզում ենք հիշեցնել, որ մենք չենք դադարեցրել, որ մենք պահանջելու ենք, պայքարելու ենք, Նաիրիտը աշխատելու է, որովհետև դա կարևոր բան է երկրի տնտեսության զարգացման համար»։
Նաիրիտցիները տեղեկացել են,որ գործարանը վերագործարկելու պատրաստակամության մասին է հայտնել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Ներդրումների պատրաստ է նաև ռուսական «ԷռՏե կոմպոզիտ» ընկերությունը։ Ընկերությունների հետ հնարավոր համագործակցության մասին տեղեկանալու համար նրանք Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում էին պահանջում։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ