Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը, որտեղ ԼՂՀ նախագահը Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) կարծիք էր հայտնել, որ անհրաժեշտ են փոխզիջումներ, ասաց, որ ընդհանրապես կոնկրետացնել հայկական կողմի փոխզիջումների մասին ճիշտ չէ, այն դեպքում, երբ Ադրբեջանն ընդհանրապես այդ մասին չի խոսում:
«Ես կարծում եմ, որ նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, որովհետեւ առ այսօր ես Բաքվից չեմ լսել որեւէ հայտարարություն զիջման մասին: Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ»:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում. «Պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այս երկու դիրքորոշումը հստակ է: Իսկ ինչ վերաբերում է դետալներին` ինչպես իրականացնել, դա արդեն այլ խնդիր է, որը պայմանավորված է այն կողմի դիրքորոշմամբ, որը բանակցությունների մեջ է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ