Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից եւ Իրանի հետ պայմանագրեր կնքի». Աշոտ Եղիազարյան

Օգոստոս 18,2016 16:21

Մինչեւ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելն ասվում էր, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ` ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ, սակայն որեւէ մեկը չէր հարցնում` արդյոք Ռուսաստանը զգո՞ւմ է իրանական ապրանքների կարիքը, եւ ԵՏՄ անդամ-երկրների ո՞ր շուկաներն են հետաքրքրում Իրանին: Այս մասին այսօր` օգոստոսի 18-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «ԵՏՄ հարավային ֆլանգ. Կրեմլը ցայտնոտի մեջ» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը նախընտրեց իրանական ապրանքներ ընդունել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով. «Ըստ էության, Ադրբեջանը ոտք է դնում հետնավթային դարաշրջան: Իսկ մեր վիճակը ծանր է: Հայաստանը կորցրել է իր սուվերենությունը` անդամակցելով ԵՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին: Մնալով այդ բլոկներում` Ռուսաստանը Հայաստանի վրա ունենում է եթե ոչ տնտեսական, ապա քաղաքական եւ ռազմական ազդեցության լուրջ լծակներ»:

Այս իրավիճակում, ըստ Աշոտ Եղիազարյանի, Հայաստանը պետք է արագորեն դուրս գա ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, կնքի եվրաասոցացման համաձայնագիրը, իսկ Իրանի հետ` բարենպաստ առեւտրի պայմանագրեր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031