Հարգելի համաքաղաքացիներ,
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ օգոստոսի 19-ին, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում, ժամը 19:00-20:00-ը տեղի կունենա «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը:
Համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան վարչական շրջանի մշակութային կրթօջախների սաները: Կկազմակերպվի նաև կերպարվեստի բաց դաս:
Միջոցառումը կուղեկցվի մանկական զվարճալի ծրագրով:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի միջոցառումներ են անցկացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն