Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը գտնում է, որ մեզ դժվար թե հաջողվի ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղան

Օգոստոս 18,2016 13:03

Ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին:

Այդ առնչությամբ այսօր Aravot.am-ի հարցին՝ դրանից հետո հանդիպումներ եղան, որտեղ Ղարաբաղը նորից չմիացավ, մենք այդ պահը բաց չթողեցի՞նք Ղարաբաղը վերադարձնելու բանակցությունների սեղան՝ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Խնդիրը շատ պարզ է, բոլորն ասում են, որ երրորդ փուլում, այն փուլում, երբ պետք է մշակվի եւ ստորագրվի մեծ համաձայնագիրը, այդ էտապում Ղարաբաղը պետք է մասնակցի: Այլ փուլերում, ցավոք, չկա համաձայնություն: Դժվար է հստակ պնդել, որ մեզ կհաջողվի, որովհետեւ միշտ ադրբեջանցիները հակառակ փաստարկն են բերում: Իրենք եւս ունեն փաստարկներ, որոնք աշխատեցնում են, երբ խոսք է գնում երրորդ փուլից առաջ Ղարաբաղին այդ ամեն ինչին մասնակից դարձնելու մասին»:

Նա ասաց, որ չնայած այդ ամեն ինչին Ղարաբաղը ոչ ֆորմալ ձեւով միշտ մասնակցել է քննարկումներին:

Խոսելով խաղաղապահ ուժերի տեղակայման մասին՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ այդպիսի հարց կարող է դրվել քննարկման երրորդ փուլը հաղթահարելու դեպքում, իսկ բանակցություններում մենք դեռ առաջին փուլը չենք հաղթահարել. «Եթե լինեն պատերազմական գործողություններ, այդ պարագայում ես չեմ բացառում, որ խաղաղապահ ուժերի ներկայությունը դառնա քննարկման առարկա: Դա արդեն բանակցային գործընթացից դուրս կլինի»:

Մեր հարցին՝ Կազանյան փաստաթղթից տարիներ հետո Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք համաձայն էինք այդ փաստաթղթին, սա չի՞ նշանակում, որ իրենք կփորձեն մեզանից ավելին կորզել է՝ հաշվի առնելով, որ մենք արդեն սրան համաձայն էինք՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Մենք պետք է լավ հասկանանք, քանի դեռ գլխավոր խնդրում մենք չունենք համաձայնություններ, որեւէ համապարփակ փաստաթուղթ չի կարող լինել, որովհետեւ կա ոսկի սկզբունք՝ համաձայնեցված չի ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չի ամեն ինչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արփինե says:

    ինչքան տհաճ ա լսել ձեր բոլորի անկապ խոսքերը…ուրիշ բառեր էլ կասեի, բայց մոդերատորներիը կնջնեին….երբ պիտի պրծնենք ձեզնից..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031