Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իհարկե, խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների տարբերակով». Գագիկ Մինասյանը՝ ԼՂՀ խնդրի մասին

Օգոստոս 18,2016 12:12

«Կա մի խնդիր, որտեղ ակնհայտ է, որ եթե քայլ առ քայլ անցնենք, պետք է անցնենք փոխզիջումներով: Երկու կողմերն ունեն չհամընկնող տեսակետներ: Հայկական կողմը, առանց որեւէ վերապահումի, ասում է, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանն ասում է ճիշտ հակառակը: Հենց այս խնդիրը թույլ չի տալիս պրոցեսը տանել առաջ եւ գնալ երկրորդ, երրորդ փուլին»,- այսօր «Փաստարկ» ակումբում, խոսելով ԼՂՀ խնդրի բանակցային գործընթացի մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա ասաց, որ աղմուկը տրամաբանական է, երբ խոսվում է տարբեր փոխզիջումների մասին, բայց դա վնասում է բանակցային գործընթացին. «Բանակցային գործընթացը, իր առանձնահատկություններով, պետք է որոշակի ինֆորմացիոն պատնեշով ծածկված լինի, որը թույլ կտա, որ բանակցողները հասնեն վերջնական փուլ: Իհարկե, հասարակությունն ունի իր հնարավորությունը՝ անդրադառնալու այդ փաստաթղթի ստորագրմանը կամ չստորագրմանը»:

Նա ասաց, որ մենք էլ Մարտակերտի եւ Մարտունու, Շահումյանի հետ կապված խնդիրներն ունենք, սակայն այս ամենի քննարկումներն այսօր չեն կարող բերել որեւէ դրական արդյունքի եւ հասարակության տարբեր շերտերում առաջացնում են ոչ համարժեք ընկալումներ. «Իհարկե, խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների տարբերակով եւ փոխզիջումներից առաջինը ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է: Ես հետեւում եմ ադրբեջանական մամուլին, չեմ տեսնում, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի այն պնդմանը, որը ՀՀ-ն ասում է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանից անկախ, ինքնիշխան պետություն: Յուրաքանչյուր փուլ ունի իր քննարկման առարկաները: Փոխզիջումների ճանապարհով պետք է գնացվի միանգամից: Բայց եթե դուք փոխզիջումների ողջ շղթան ներկայացնում եք ձեր բանակցող կողմերին, դուք ոչ միայն պրոբլեմներ եք ստեղծում հասարակության ներսում, սահմանին կանգնած մեր զինվորի համար, դուք ուղակի տալիս եք մեր հակառակորդին շատ լավ հնարավորություն՝ այդ խնդիրները քննարկելու ժամանակ»:

Հարցին՝ ինչո՞ւ են խոսում տարածքների զիջման մասին, ո՞ւմ է ձեռնտու խոսել այդ մասին, երբ ձեր ներկայացրած փուլային տարբերակներում դա չի տեղավորվում, Գագիկ Մինասյանն ասաց, որ տեղավորվում է, բայց դրա համար դեռ շուտ է. «Կան բաներ, որոնց մասին խոսելը, հրապարակային դարձնելը վնասում է գործընթացներին»: Նա օրինակ բերեց Ադրբեջանին, որտեղ քաղաքական վերնախավը երբեք չի խոսում փոխզիջումների մասին իր հասարակության հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտո says:

    Որտեղից եք էդ պատգամնավորներովդ ու իշխանության կերակրատաշտին մոտ կանգնածներովդ էդքան խելացի… ակունք իմաստության…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031