Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ՄԻԵԴ-ի վճիռների մասին՝ վերջապես ինչ որ մեկը պիտի՞ պատասխան տա

Օգոստոս 18,2016 12:07

«Վերջապես ինչ-որ մեկը պիտի՞ պատասխան տա»,- այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ելույթին:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ արդարադատության նախարարությանը պետք գումար հատկացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար ածելու համար: Վարչապետը հետաքրքրվեց, թե այս տարի ՄԻԵԴ-ի վճիռների համար ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է հատկացվել:

«Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը որոշել է Սիմոնյաններին վճարել 18 հազար 255 եվրո գումար: Ըստ նախագծի գումարը պետք է վճարվի բյուջեի պահուստային ֆոնդից:

Ի դեպ, այդ գումարները, սովորաբար տրամադրվում են «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց արդարադատության նախարարությունում հարցը քննարկման առարկա դարձնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031