Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ոստիկանությունը ծանուցագիր էր ուղարկել, որտեղ նշում էր, որ իր նկատմամբ նշանակված պատիժը ի կատար ածելու կապակցությամբ նա պարտավոր է օգոստոսի 18-ին, ժամը 10-ին ներկայանալ ալյընտրանքային պատիժների կատարման բաժին:
Aravot.am-ը Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ներկայացել է ոստիկանության բաժին: Շահեն Հարությունյանը պատասխանեց՝ ոչ. հացադուլ է անում:
Նա մեզ հայտնեց, որ իրեն զանգով հայտնել են, թե ինքը դատարանի որոշումն է խախտել՝ փոխելով մշտական բնակության վայրը, մանրամասներից էլ տեղյակ չէ: Շահեն Հարությունյանն ընդգծեց, որ իր ստորագրելու օրը ամսի 22-ն է: Նա համապատասխան դիմում է ներկայացրել, որ չի կարող ներկայանալ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ